Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Կառավարության ցանկացած քայլ վնաս է հասցնում տնտեսությանը»

«Կառավարության ցանկացած քայլ վնաս է հասցնում տնտեսությանը»
07.11.2013 | 16:36

«Նախորդ տարի ավելի լավատեսական գնահատականներ էր հնչում բյուջեի վերաբերյալ, քան այս տարի: 2014 թվականի բյուջեի արդյունավետության առումով շատ վտանգավոր միտումներ եմ տեսնում: Մենք հայտնվել ենք այնպիսի վիճակում, որ նախապայմաններ չկան ներդրումների համար: Բյուջեն չի նախատեսում ներդրումներ և մասնավորն էլ չի պատրաստվում ներդրումներ անելու, և այդ առումով տնտեսական աճի հեռանկարը վտանգված է: Այս մասին հրապարակավ խոսում է նաև վարչապետը, քանի որ երկու տարի է արդեն` ներդրումների ծավալները պակասում են»,- «Հայացք» ակումբում անդրադառնալով 2014 թվականի բյուջեին, ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն ԽԱՉԱՏՐՅԱՆԸ` նշելով, որ այս տարի շուրջ 64 տոկոսով ներդրումների ծավալները նվազել են:
Բանախոսի փոխանցմամբ, Տիգրան Սարգսյանը բյուջետային անհաջողությունների համար երկու պատճառ է նշում: Նրանցից մեկը ներդրումների պակասելն է, երկրորդը չնախատեսված գազի և էլեկտրաէներգիայի գների բարձրացումն էր, ինչը, Վ. Խաչատրյանի խոսքով, սուտ է: «Քանի իրենք կան, ներդրումներ Հայաստանում չեն լինելու»,- ասաց նա: Ներդրումների համար, տնտեսագետի կարծիքով, անհրաժեշտ են խելամիտ օրենքներ, ցածր հարկեր, երկարաժամկետ խաղի կանոններ և խաղաղություն, ինչը մեր երկրում չկա` «չգիտեմ ինչպես որակեմ ՀՀ կառավարության գործունեությունը` թալա՞ն, , ոտնձգությո՞ւն բիզնեսի նկատմամբ, թե՞ ինչ»:
Պարոն Խաչատրյանի գնահատմամբ` չկա վստահություն իշխանության գործողությունների նկատմամբ և չի էլ կարող լինել, որովհետև իրենք իրենց են հակասում: «Հակասության վերջին օրինակը սեպտեմբերի երեքն էր, երբ մենք երեք տարի բանակցում էինք Եվրամիության հետ, սակայն գնացինք Մաքսային միություն»,- ասաց նա` հավելելով, որ կառավարությունը իր խոստումները չի կատարում. «Համախառն աճ, ներդրումներ, աղքատության նվազում` այս ծրագրերը կառավարությունը չի կատարել: Ստացվում է` կառավարության խոստումը եղել է միայն խոստում»,- նկատեց պարոն Խաչատրյանը, ով ավելի քան համոզված է, որ «իրենք» ուղղակի պետք է հեռանան: «Նույնիսկ այս բյուջեն է հաստատում, որ իրենք չեն կարողանում երկրի տնտեսությունը կառավարել, բացի դրանից, որ երկիրը չեն կարողանում կառավարել: Իրենց ցանկացած հերթական քայլ վնաս է հասցնում տնտեսությանը: Նույնիսկ եթե իրենք փորձեն իրենց լավագույն ցանկություններն իրականացնել, դրանք իրականություն չեն դառնա»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1519

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ